Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունն ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2022թ. ապրիլի 24-ին որոշ երկրների կառավարության ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ:
«1915թ. դեպքերի հարցում պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարություններն առոչինչ են՝ ներառյալ նաև ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա անհաջող հայտարարությունը, որը 2021թ.-ին արած սխալի կրկնությունն է:
Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներով խեղաթյուրում են պատմական իրողությունները և դատապարտում ենք նրանց, ովքեր այս սխալը թույլ են տվել»,- ասված է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտում է, որ դարասկզբի իրադարձությունները պետք է առանց կանխակալ մոտեցման, գիտական և իրավական հենքի վրա ուսումնասիրվեն: Հենց այս ընկալմամբ Թուրքիան առաջարկել է բացել արխիվները և ձևավորել պատմաբանների համատեղ հանձնաժողով։
«Թուրքիան ջանքեր է գործադրում, որ իր տարածաշրջանում և աշխարհում տիրապետող լինեն խաղաղությունը և կայունությունը, որ համագործակցության ոգին առաջ մղվի: Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը այս գիտակցման դրսևորում է»,- եզրափակվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
7117:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
10215:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
11013:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
14408:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
180Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
364Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
85707.11.2026, 10:07