Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Բայդենի ուղերձին
![]() 646 Երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ., 00:48 Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ուղերձին՝ նշելով, որ, իբրև թե, Բայդենի հայտարարության մեջ 1915 թվականի իրադարձությունների մասին պատմական ճշմարտության հերթական անգամ խեղաթյուրումը ցավալի է: 1915 թվականի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները խեղաթյուրելու փորձերը և քաղաքականացված «ցեղասպանություն» եզրույթը օրակարգում ներառելը անընդունելի են: «ԱՄՆ նախագահի հայտարարությունը անհամատեղելի է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հետ»-, նշել են ԱԳՆ-ում։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ 1915 թվականի իրադարձություններով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները. «Անընդունելի են պատմությունը կեղծելու փորձերը, դրա օգտագործումը քաղաքական ճնշման նպատակով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
