«Չավուշօղլուի «ժեստը» ցինիզմ է». Հակոբ Բադալյան
![]() 237 Երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ., 13:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Չավուշօղլուի «ժեստը» ցինիզմ է, իհարկե, բայց գուցե կա նաև «հակառակ» երես և այդ ցինիզմի դրսևորումն ունի և նյարդայնացնող քաղաքական պատճառ: Պատճառ, որը կարող է կապված լինել հայ-թուրքական գործընթացի հետ: Թուրքիան մի քանի անգամ խոսում է այն մասին, թե՝ ինչո՞ւ հանդիպել երրորդ երկրում, եթե խոսքը երկուսիս հարաբերության մասին է, հանդիպենք Հայաստանում ու Թուրքիայում: Հայ-թուրքական ուղիղ խոսակցության կարևորության մասին արտահայտվել եմ բազմիցս, բայց նաև կարծիք հայտնել, որ այդ աշխատանքում Հայաստանը պետք է փորձի օգտագործել «երրորդ կողմերի»: Նախ, որովհետև միևնույն է դրանք ունեն բավարար ներուժ այսպես, թե այնպես ազդել հենց իրենք՝ այդ դեպքում առավել նպատակահարմար է աշխատել այդ «ազդեցության» հետ, և բացի այդ էլ «երրորդ կողմերի» գործոնն օգտագործել քաշային կատեգորիաների այն ահռելի տարբերությունը թեկուզ որոշակի փոխհատուցելու համար, որ կա Հայաստանի ու Թուրքիայի միջև: Ընդ որում՝ ընդունված է «երրորդ կողմ» դիտարկել Ռուսաստանին, բայց դա միայն Ռուսաստանը չէ, և թերևս նույնիսկ լոկ ԱՄՆ ու Եվրոպան էլ չեն: Կան և իրենց խնդիրներն ու հետաքրքրություններն ունեն բոլորը: Հայաստանն առայժմ, կարծես թե, շարժվում է այդ ճանապարհով, ինչը թերևս նյարդայնացնում է Թուրքիային, ու կարևորը՝ նյարդայնացնում է այն պատճառով, որ միջազգային քաղաքական իրողությունների համատեքստում ունեն հայ-թուրքական գործընթացի անհրաժեշտությունը և նվազագույնը՝ նպատակահարմար չեն գտնում հենց իրենց հրաժարվելը: Ու թերևս բացառված չէ, որ կլինեն այդպիսի «ցինիկ սադրանքներ», Հայաստանին գործընթացից հրաժարման մղելու համար, երբ գործընթացի ձախողման պատասխանատվությունը կընկնի Հայաստանի վրա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
