«Կան մարդիկ, որ գալիս, ասում են՝ պարո՛ն Վանեցյան, մենք ձեզ չենք սիրում». Արթուր Վանեցյան
![]() 367 Երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ., 12:36 «Ողջունում եմ իմ գործընկերներին՝ ՀՅԴ-ին, որոնք այսօրվանից սկսեցին իրենց ակցիաները, ողջունում եմ պետական ու ազգային մտածելակերպ ունեցող բոլոր ուժերին, քաղաքացիներին, որոնք ակցիաներ են սկսել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով այս իշխանությունների վարած քաղաքականությանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ինչ-որ մի օր այդ բոլոր ուժերն ինչ-որ մի կետում հատվելու են. «Նպատակը՝ հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի համար է»: «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հավելեց, որ հիմնական նպատակին հասնելու համար իշխանափոխություն է պետք: «Մարդիկ գալիս են, զրուցում ենք, իրենց դժգոհությունն են հայտնում այս իշխանություններից, կան, որ գալիս են, ասում՝ պարո՛ն Վանեցյան, մենք Ձեզ չենք սիրում, ասում եմ՝ շատ լավ, ասում են՝ բայց գտնում ենք, որ պետք է սրանցից ազատվենք, ասում եմ՝ շատ լավ, պետք չի ինձ սիրել, հայրենիքը սիրեք, գնացեք, ինքներդ կազմակերպեք, ուրիշների հետ մասնակցեք ակցիաների, ինձ համար միևնույնն է»,- նշել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
