Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Արմավիրի մարզի բնակիչը կալանավորվել է՝ կնոջ ծնողների սպանության մեղադրանքով

Արմավիրի մարզի բնակիչը կալանավորվել է՝ կնոջ ծնողների սպանության մեղադրանքով
234
Երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ., 16:48

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում
իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից կնոջ ծնողների սպանության դեպքի հանգամանքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ էր արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, իսկ եղբայրն ու մայրը տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 44-ամյա տղամարդու կնոջ մայրը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, հաջորդ օրը մահացել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: