Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Երևանում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել 62-ամյա տղամարդուն, ով ավելի ուշ մահացել է

Երևանում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել 62-ամյա տղամարդուն, ով ավելի ուշ մահացել է
355
Երեքշաբթի, 26 ապրիլի, 2022 թ., 18:30

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 24-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում, հարևանների միջև ծագած վիճաբանության ընթացքում, մի խումբ անձիք վիճաբանել են հիշյալ 62-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Ստացած վնասվածքներից տղամարդը նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցի իր տանը մահացել է։

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: