Շվեյցարիան արգելել է ռուսական ածխի, փայտանյութի, ցեմենտի, ծովամթերքի և այլնի ներկրումը

Շվեյցարիայի իշխանությունները, ԵՄ-ի նմանատիպ որոշումից հետո, արգելք են դնում Ռուսաստանից ածուխի մատակարարումների վրա, ասվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի հայտարարության մեջ։
«Նոր սահմանափակող միջոցները ներառում են լայնածավալ պատժամիջոցներ ապրանքների մատակարարման դեմ, ներառյալ՝ ածուխի ներմուծման արգելքը, ինչպես նաև Ռուսաստանի համար եկամտի կարևոր աղբյուր հանդիսացող ապրանքների (փայտանյութ, ցեմենտ, ծովամթերք, ձկնկիթ)», - ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ արգելք կմտցվի դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման վրա, որոնք նպաստում են ռուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը (օրինակ՝ արդյունաբերական ռոբոտներ և որոշակի քիմիական արտադրանք):
Հիշեցնենք, որ Ռուսաստանից ԵՄ ածխի մատակարարումների էմբարգոն, որը նախատեսված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթով, ուժի մեջ կմտնի 2022 թվականի օգոստոսից։ ԵՄ ածխի ներմուծման տարեկան ծավալը ապրիլի սկզբի դրությամբ կազմում է 8 մլրդ եվրո։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
138Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
133Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
118316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
102515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
147913.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
182710.11.2026, 19:37