Անհնազանդության գործողություններ՝ Երևանում և մարզերում․ Ի․ Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները
![]() 291 Երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ., 21:00 Ամփոփելով հանրահավաքը ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման վաղվա անելիքներն ու գործողությունները․ «Այսօր դարձյալ մնում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Վաղը առավոտից՝ 8։15-ից, սկսում ենք անհնազանդության ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում․և կպարալիզացնեն քաղաքը։ Մեր մնացած հայրենակիցներով ժամը 8։30-ից այս հրապարակում կձևավորենք խմբեր և կգնանք տարբեր ուղղություններով»,- նշեց Սաղաթելյանը։ «Այն քաղաքացիները, ովքեր մեր պես են մտածում, բայց ինչ-ինչ պատճառներով ամեն օր փողոցում չեն, պարզ առաջադրանք՝ նրանք վաղը Երևանում իրենց մեքենաները վարեն առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասեն, նոր շարժվեն։ Մեխանիկորեն ունենալու ենք այն, ինչ ուզում ենք։ Սրանով ևս քաղաքը կպարալիզացնենք»,- ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց մարզերի բնակիչներին նույնպես իրականացնել անհնազանդության գործողություններ․ «Եկեք փակենք նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում։ Վաղը, միաժամանակ, ակցիաներ մարզերում ու Երևանում»։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը կոչ արեց ուսանողներին և քաղաքացիներին՝ շարունակել դասադուլը և գործադուլը։
|

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
