«Ես նույնիսկ չգիտեմ լուսաձայնային նռնակն ինչ է, ողջունելու համա՞ր է». Հովիկ Աղազարյան
![]() 218 Չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ., 20:48 Aysor.am-ը գրում է․ «Ես սկի չգիտեմ՝ դա ինչ ա. ողջունելու համա՞ր ա, լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ԱԺ բակում լուսաձայնային նռնակներ տեղադրելու փաստին։ Ինչ վերաբերում է նախօրեին խորհրդարանի դարպասների զոդման աշխատանքներին, իշխանական պատգամավորը նկատեց՝ որքան անվտանգության միջոցառումներն ուժեղացվեն, այնքան լավ, հասարակությունն ավելի ապահովագրված կլինի հավանական վտանգներից։ Դիտարկմանը, որ ԱԺ զոդված դարպասները պաշտպանում են ոչ թե ժողովրդին, այլ հենց պատգամավորներին, և արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը վախենում է ընդդիմության ծավալած պայքարի գործողությունից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Այսօր փողոցում քաղաքական երկու հիմնական ուժ կա, որոնցից մեկը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, ով հոկտեմբերի 27-ին եղել է երկրի ղեկավարը։ Մյուս ուժը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, ով հոկտեմբերի 27-ին եղել ԱԱԾ պետ։ Քանի որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն օրինական ճանապարհով գալու իշխանության, հետևաբար իրենց միակ նպատակը հիբրիդային մարտի 1 և հոկտեմբերի 27 իրականացնելն է։ Այս իմաստով որքան անվտանգային նկատառումներով պայմանները խստացվեն, այնքան լավ, այնքան մենք զերծ կմնանք նմանատիպ դրսևորումներից։ Թող իրենք իրենց համար փողոցները փակեն, ցույցերն անեն, ժողովրդին համոզեն իրենց ճիշտ, մեր սխալ լինելու մեջ», - ասաց իշխանական պատգամավորը։ Հարցին՝ ԱԺ տարածքում աննախադեպ անվտանգային միջոցառումներով իշխանությունն իրեն ապահովագրո՞ւմ է ՀՀ քաղաքացիների՝ ԱԺ հնարավոր մուտքից, Հովիկ Աղազարյանն ասաց՝ իշխանությունը և իշխանության կրողը ժողովուրդն է։ Դիտարկմանը, որ ԱԺ դարպասները ոչ վաղ անցյալում բաց էին իշխանություն հանդիսացող քաղաքացիների համար, իսկ հիմա՝ զոդված, իշխանական պատգամավորը նկատեց՝ խորհրդարանական ընդդիմությունն այն ժամանակ օրենսդիրում ներկայացված չէր»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
15501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20000:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
369Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
847Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
429Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1123Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1034Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
901Երեկ, 14:24
