Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայկական «հեղափոխություններն» ու Փարիզի գաղտնիքները»․ Հայկ Դեմոյան

«Հայկական «հեղափոխություններն» ու Փարիզի գաղտնիքները»․ Հայկ Դեմոյան
356
Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 03:06

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական «հեղափոխություններն» ու Փարիզի գաղտնիքները
Երբ Փարիզում լինեք, անպայման այցելեք տեղի ժանդարմերիայի կենտրոնակայանի շենք։ Այս գեղեցիկ շենքը ծակծկված է փամփուշտների ու արկերի հետքերով։ 1944 թ․ ամռանը այստեղ կատաղի մարտեր են տեղի ունեցել՝ Փարիզը գերմանական օկուպացիայից ազատագրելու ընթացքում։ Սակայն ամենակարևորն այդ շենքի վրա ամրացված հուշատախտակն է, որտեղ մեծ տառերով գրված է, որ 1940 թ․ Փարիզի ոստիկանությունը համագործակցեց ֆաշիստների հետ՝ վերջիններիս տրամադրելով քաղաքի բոլոր հրեաների հասցեները՝ դատապարտելով նրանց բռնագաղթի ու մահվան։ Ֆրանսիացի ոստիկանները աշխատանքի գնալիս ամեն օր կարդում են այդ տողերը ու հաստատ այդ դրվագով իրենց հպարտ չեն զգա։ Բայց դա յուրօրինակ, պարտադիր ու կարևոր մաքրագործում է, մեղքերի քավում ու առերեսում անցյալի ամոթալի էջերի հետ․․․
Անկախության տարիներին մենք որևէ շենքի վրա չգրեցինք, թե ովքեր սպանեցին Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, Վահան Թոթովենցին, Զապել Եսայանին, Վահան Չերազին և հազարավոր անմեղ հայորդիների։ Փոխարենը առիթ տվեցինք կրկին հպարտանալ այս կամ այն ուժայինի ներկայացուցիչ լինելու համար, չանցնելով այն քուրայի միջով, որը Ֆրանսիան կրկին դարձրեց Ֆրանսիա․․․»։

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան