Փաշինյանը փակ հանդիպման ժամանակ չի բացառել հրաժարականը. ՔՊ–ականները տարակուսած են
![]() 1915 Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 19:54 ԱԺ-ի՝ կառավարության հետ հարց ու պատասխանի տապալված նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել քպականների հետ ու ակնարկել հնարավոր հրաժարականի մասին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մայիսի 4-ին ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նիստում հրապարակեցին Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի հանրային պահանջը, ինչից հետո քպական պատգամավորները հանեցին կառավարությանն ուղղված հարցերը ու նիստը ավարտվեց։ Սակայն Ն. Փաշինյանը չի շտապել անմիջապես հեռանալ ԱԺ շենքից, թեեւ այնտեղ գնացել էր՝ վախը սրտում՝ օրենսդիր մարմնի մոտ բերելով մի քանի հազար ոստիկան, դիպուկահարներ, զրահապատ տեխնիկա։ ԱԺ-ի՝ կայքի աղբյուրները հայտնում են, որ նախքան շենքից հեռանալը Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում է ունեցել քպականների հետ, որի ժամանակ ակնհայտ եղել է նյարդային ու չի բացառել, որ ակցիաները շարունակվելու դեպքում կարող է նաեւ հրաժարական ներկայացնել։ Պարզվում է՝ ոչ բոլոր ոստիկանական ստորաբաժանումներն են պատրաստ մասնակցել ժողովրդի ծեծուջարդին։ ՔՊ–ականներից ոմանց համար տարակուսելի է եղել Փաշինյանի վարքագիծը՝ իսկապես հող է նախապատրաստում փախուստի դիմելու համար, թե քպականների տրամադրություններն ստուգելու համար, քանի որ արդեն համառորեն լուրեր են շրջանառվում, որ առանձին քպականներ արեն սկսել են կոնտակտներ փնտրել՝ ընդդիմության հետ բանակցելու համար։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
