«Նիկոլ Փաշինյանի հեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին». Անդրանիկ Թևանյան
![]() 296 Չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ., 00:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր էջում գրել է. «Ալիևն օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանին ու հաշիվ ներկայացնում ՀՀ-ին Նիկոլ Փաշինյանի հեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այդ հեռանկարը չի բավարարում Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլի «ժողովրդին»։ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը՝ «Դիմադրության» շարժմանը քննադատել է նույն բառապաշարով, ինչ Նիկոլն ու իր թիմակիցները։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն անթաքույց պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու քննադատել «ռևանշիստներին»՝ «մոտ 30 տարի Հայաստանն անդունդը գլորելու համար» (հղումը՝ մեկնաբանություններում)։ Նա զուգահեռաբար նաև հաշիվ-ֆակտուրա է ներկայացրել Նիկոլին։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Տավուշի մարզի 7 գյուղ (իրենք օգտագործում են «Ղազախի շրջան» ձևակերպումը) և Տիգրանաշենը («Քյարքին») անցնելու են Ադրբեջանին (հղումը՝ մեկնաբանություններում)։ Փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև գործարքը տեղի է ունենում «Աթոռ՝ հողերի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման դիմաց» բանաձևով։ Եվ այսպես, գործարքի կողմերը հայտնի են, գործարքի առարկան հայտնի է։ Հայ ժողովրդի խնդիրը գործարքը գրողի ծոցն ուղարկելն է»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
