Վազգեն Մանուկյանը կրկին վերադարձել է պայքարի կիզակետ․ «Հրապարակ»
![]() 259 Չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ., 09:06 «Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ, մեկ տարի առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը շարժումը մարելուց հետո նեղսրտել էր ընդդիմությունից՝ պայքարը մինչև վերջ չտանելու և արտահերթ ընտրություններին համաձայնելու համար, տևական ժամանակ մեկուսացել էր, և նրա նեղսրտվածությունը ժամանակ առ ժամանակ երևում էր հարցազրույցներից, որոնք, որպես կանոն, իր կնոջ կայքին է տալիս՝ ankakh.com-ին, նախօրեին Ֆրանսիայի հրապարակում էր։ Դավիթ Շահնազարյանի հետ նա տեղավորվել էր «Ազատագրում» վրանի ներսում և զրուցում էր։ Մենք Մանուկյանից փորձեցինք հետաքրքրվել՝ կրկին վերադարձել է պայքարի կիզակե՞տ, կատակեցինք՝ գուցե ժամանակավոր վարչապետի թեկնածուի խնդի՞ր է դարձյալ առաջացել։ Սակայն Մանուկյանն ասաց, որ ինքն առաջին իսկ օրվանից հրապարակում է։ «Միգուցե վրան առաջին անգամ եմ եկել, բայց ես այստեղ եմ ամեն օր»,- ասաց նա և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
