«Հանցավոր խոզությունը շարունակվում է». Լևոն Բարսեղյան
![]() 687 Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 21:06 «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Հանցավոր խոզությունը շարունակվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արևմուտք՝ Հիշեցնեմ, որ 2013թ. ապրիլի 7-ին չցանկապատված այդ նույն տարածքում, չպայթած նռնակի հետ խաղալիս զոհվել էին վահրամաբերդցի 10-ամյա Արթուրը և 15-ամյա Մուշեղը: Ես եղել եմ դեպքի վայրում ու մի շարք լուսանկարներ արել այն ժամանակ: Այս լուսանկարն էլ իմոնցից է 2013թ.: Պարզվեց, որ՝ 1. Այդ վարժարանը, մի քանի տասնյակ հեկտար տարածք, ցանկապատված չէ, ցանկացած ավտոմեքենա կարող է ազատ մտնել ու ելնել, հետիոտնի համար ելումուտի որևէ արգելք, պատնեշ, դժվարություն չկա: 2. Այդ ամբողջ տարածքում ցիրուցան թափված է ահռելի թվով զինամթերքի մնացորդ, պարկուճներ, նռնականետի թևիկներ և ՉՊԱՅԹԱԾ նռնակներ, էլի բաներ կային՝ խելքս չհասավ, թե ինչեր են: 3. Հարևան երեք գյուղերի բնակիչներն իրենց հոտերը պարբերաբար տանում են այդ տարածքում արածեցնելու, ոմանք մետաղի ջարդոն են հավաքում, որպեսզի տանեն հանձնեն, մանավանդ՝ ալյումին: Երեխաները, որ զոհվել էին, ուղեկցել էին մեկի հովիվ հորը, հետո ասել էին՝ գնում ենք ջուր բերենք, գնացել էին նռնակի պոչ հանդիսացող ալյումինե գլանները հավաքելու, մեկը պայթած չէր եղել, գլանին դեռ ձգված էր եղել, փորձել էին պողպատե գլխիկը քանդել ալյումինից, չէր ստացվել, քաշքշել, խփել էին քարի, որպեսզի զատեին, պայթել էր: Դրանից հետո ինչ էր պետք անել. 1. Պահանջել ռազմաբազայից՝ ցանկապատել տարածքն այնպես, որ ոչ մեկը ոտքով կամ մեքենայով չկարողանա մուտք գործել, ոչ մի ընտանի կենդանի, հավից մինչև գոմեշ ներս մտնել չկարողանա: 2. Պահանջել մաքրել տարածքը զինամթերքի բոլոր մնացորդներից, և հետագայում էլ բոլոր վարժանքներից հետո մաքրել տարածքը: Հետո՝ պարբերաբար ՀՀ ներկայացուցիչները գնան ստուգեն: Չի արվել, նույն բառդակն է: Հիմա էլ պետք անել: Բացի այդ հիմա պիտի նաև հետևողական լինել քրեական գործ հարուցել ու հասնել դատաստանի: Հակառակ դեպքում էլի ենք զոհեր ունենալու: Այսպես, խաղաղ պայմաններում, ռազմավարական դաշնակցի հանցավոր թափթփվածության և ՀՀ իշխանությունների հանցավոր անտարբերության պատճառով հերթական զոհը տվեցինք, հովիվ էր: Ցավակցում եմ հարազատներին»: Աղբյուրը` Լևոն Բարսեղյան |
«Առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը չի նվազելու»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2010:30Արամ Ա-ն խստիվ դատապարտել է հոգևորականների շարունակվող ձերբակալությունները
3310:24«Ուզում եք ասել՝ էս Եկեղեցու մեջ կա մեկը, ով Հիսո՞ւս է»․ Տեր Արամ (տեսանյութ)
9609:42«Իսկ հող հանձնողներն ու երկիրը ներսից քանդողները ի՞նչ պիտի անեն»․ Գայանե Ասլամազյան
11809:36Վահե Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին ու դատախազությանը. «Ժողովուրդ»
11309:10Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել. «Ժողովուրդ»
13809:00«Երկար կհիշեմ Կոչուբաևի ելույթը դատարանում»․ Վահե Եփրիկյան
12508:48«Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում Կոչուբաևի վստահորդների ճակատագրերը»․ Ռոման Երիցյան
12308:35