«Բիզնեսմեննե՛ր, ձեր բիզնեսը փակվելու է․ մնալու է իշխանության սրտի մեկ օլիգարխ՝ թուրքական ապրանքով»․ Գեղամ Մանուկյան

«Այստեղ սիսիանցին է կանգնած, որովհետև վախենում է, որ Նիկոլը ճանապարհ է տալու Սիսիանի վրայով, այստեղ կապանցին է կանգնած, որովհետև տեսնում է՝ 30 տարի հետո թուրքը նստել է Կապանի գլխնի, այստեղ կանգնած է տնազուրկ արցախցին, որը տեսավ, թե ինչ բերեց Նիկոլն իր գլխին»,- Ֆրանսիայի հրապարկում ընթացող հանրահավաքի ժամանակ՝ դիմելով հավաքի մասնակիցներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Շարունակելով խոսքը՝ Մանուկյանը ասաց․ «Սիսիանի սիրելի անգեղակոթցի՝ չխաբվե՛ս, որ վաղը Նախիջևանի տոնավաճառ է բացվելու, որովհետև դու ստիպված ես լինելու միայն մաքրություն անել, ապրանքդ միայն թուրքին է լինելու։ Հայաստանում մանր ու միջին բիզնեսմեններ, չխաբվե՛ք, թե լավ է լինելու, ձեր բիզնեսը փակվելու է։ Մնալու է իշխանության սրտի մեկ օլիգարխ՝ թուրքական ապրանքով»։
«Գյումրեցի մեր հայրենակից՝ չխաբվե՛ս, «չուլոչնին» չի լինելու, էժան նասկին Թուրքիայից է գալու։ Տաքսու վարո՛րդ՝ չխաբվե՛ս, դու երեք-չորս անգամ խաբվեցիր․ արագաչափով խաբվեցիր՝ 18-ին, լիցենզիա հանելով խաբվեցիր, ձեզ օգտագործեցին, չխաբվե՛ք։ Պետական պաշտոնյանե՛ր, որ պատուհաններից ողջունում եք, լա՛վ եք անում, բայց ոտքի կանգնելու ժամանակն է։ Դուք, ախր, լավ գիտեք, մեզնից լավ գիտեք, թե անգրագետ, անուս, անփորձ նախարարները ոնց են իշխում ձեր վրա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
10011:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
11510:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
8009:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
8209:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
11801:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
12500:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
11400:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
12600:06