«Թուրքից վախենալը թարգե՛ք»․ Դավիթ Գրիգորյան
![]() 293 Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ., 00:30 Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ԶԵՆՔԸ՝ ԱՐՑԱԽԻ ԾՈԾՐԱԿԻՆ Երևանում խոսում են սուլթանների, յաթաղանների ու ցեղասպանվելու, գոյաբանական մարտահրավերների ու հայկական պետականության մոտալուտ անկման մասին, եթե արագ ուշքի չգանք ու ցարին հավատարմություն չերդվենք։ ՎԱԽ... մեզ կառավարելի դարձնելու ամենագործուն միջոցը։ Վախ։ Դուք ամեն առավոտ պիտի արթնանաք ու ձեր տան մեջ թուրք փնտրեք, մթության մեջ էրդողանի բեղերը շոշափեք, դուք պիտի վստահ լինեք, որ եթե չլինի Ռուսաստանը, մենք կորած ենք, մեզ կկորցնեն։ Ու էդ տափակ թեզերի, հայկական ոգին ու միտքը, պայքարի ուժն ու ներուժը նսեմացնող, կոտրող թեզերը շրջանառվում են՝ ավելի ազգային երևալու համար։ Ինչո՞ւմ է էն ազգայինը, որն անդադար պատմում է մեռնելու, թուրքին հանձնվելու, սրան-նրան օգնության կանչելու, անունակության ու իմպոտենտության մասին։ Վախենո՞ւմ ես թուրքից, պայքարի՛ր։ Բանակ կառուցիր, ինքդ կռվել սովորիր, գիտությանն ուժ տուր, որ զինուժին զինես։ Ազգային նպատակ սահմանի, կոնսոլիդացրու ամբողջ հայությանը, սոված ապրիր, բայց հայրենակցիդ հարստացնելու ճամփա փնտրիր, դուրս արի հարմարավետությանդ գոտուց, գնա Արցախ։ Ծառ տնկիր, տուն սարքիր, զենք բռնիր։ Էս թուրքից վախենալը թարգեք։ Էդ վախի հաշվին էլ մեզ մատաղ են արել, էն վախի, որ 1000 հոգով տասը հեծյալի շանսատակ չենք արել ու փրկվել։ Ես չեմ վախենում թուրքից և թուրքի մերն էլ ընդեղ։ Թուրքի էլ, գնդակի պես մեզ տշող ռուսին էլ, դրանց կրստեր ընգեր ադրբեջանցուն էլ։ Ուշքի եկեք, վերջապես, դադարեք վախենալ։ Էս աղետը մենք ենք մեր վզին փաթաթում, մեզ էլ հաճույքով օգնում են մեր հաշվին լավ զգացողները։ Կա Ազգային բանակ, ֆանտաստիկ գիտուժ, անգնահատելի զարգացած սերունդ։ Հեշտ է բան չանել ու մեղքը գցել թուրքի վրա։ Դու 500.000-ոց Ազգային բանակ ձևավորի, տեսնեմ ո՞ր մի թուրքն է հայի հետ ուժով խոսելու։ Ինչևէ... ես թուրքից չեմ վախենում ու դրանով հաստատ թուրք չեմ դառնում։ Պայքար, ոչ թե նահանջ։ Պահանջ, ոչ թե զիջում»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
