«Ամենաբարդ ու կարևոր թեմաներն իջեցնում է բոթասի, ճվճվոցի որակի»․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը․ «Կա կարիք՝ մի պահ կողքից նայելով՝ հասկանալ ստեղծված վիճակը։
Հասկանալ Նիկոլին
Նա չի փոխվում՝ ո՛չ դեպի լավը, ոչ՝ վատը։ Կա Նիկոլի կոնստանտ։ Նրա հետ բանավեճի, քննարկման որակը չի փոխվելու։ Նա ամենաբարդ ու կարևոր թեմաները իջեցնում է բոթասի, ճվճվոցի որակի։ Ապշելու բան է, ինչպես է Նիկոլը ընդդիմության հանդեպ մեկ րոպեանոց շահեկանության համար վնասում պետության շահին, ինչ ջանասիրությամբ է Արդբեջանին տալիս բանակցային և այլ հաղթաթղթեր, ինչ հեշտ է ամենավտանգավոր ձևակերպումները դնում շրջանառության։
Նույնիսկ Նիկոլից եկող վտանգն է նույնը, ոչ ավել, ոչ պակաս։ Եթե նա կարող էր կոպիտ սխալներ անել մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել պատերազմից հետո։
Հարցն ունի նաև այլ տեսանկյուն. այս մարդուն այնքան է ասվել դավաճան, հայրենավաճառ, թուրք և այլն, և մտովի այնքան հաճախ է նա ուղարկվել երկարատև բանտարկության ու այլ դատաստանների, որ նրա համար իշխանություն պահելը դարձել է միակ արժեքավոր գաղափարը։ Եթե նույնիսկ դրա գինը լինի «Զվարթնոց» օդանավակայանը Ադրբեջանին հանձնելը, նա համաձայնելու է։ Ժամանակին տարբեր շրջանակներից հնչել է պետության շահի համար նրան անձնական երաշխիքներ տալու կարևորության գաղափարը, որն այս պահին էլ կա, բայց ցավոք, դա չգիտակցվեց»։

«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
4009:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
2409:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
3109:00
«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
10403:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
10402:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
26200:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
112Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
96Երեկ, 23:24