«Թացը չորի հետ խառնելով՝ ջուրն եք գցում նրանց, մեր և հենց Ձեր տարիների ձեռքբերումները»․ Սամսոն Գրիգորյան
![]() 252 Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ., 01:06 «Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումը․ «Երևանի մաքսային պահեստների մաքսավորները նամակ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին և իրենց վրդովմունքը հայտնել նրա արած հայտարարության հետ կապված։ Նախագահն ասել էր, որ մաքսային պահեստներում, 5-10 հազար դրամ մաքսավորի գրպանը դնելով, «շնորհակալության» պրակտիկան դեռ պահպանվում է։ Ոչ ոքի համար գաղտնիք չեն մինչ հեղափոխությունը մաքսային ոլորտում տիրող բարքերը։ Նման բարքերը շարքային մաքսավորներին պարտադրվում էին ամենաբարձր ղեկավարության կողմից։ Նաև մասամբ իմ ջանքերով հասանք այս ոլորտում մեծ փոփոխությունների։ Չի կարելի ուրանալ նաև հենց ազնիվ մաքսային ծառայողների ներդրումը ոլորտի մաքրման դժվար գործում։ Բավականին շատ կոռումպացված դերակատարներ հեռացան համակարգից, բավականին շատ կոռումպացված գործարարներ իրենց մաքսազերծումը մաքրեցին՝ բերելով սպիտակ դաշտ։ Այս ընթացքում շատ ծառայողներ աշխատեցին գերծանրաբեռնված և ոչ պատշաճ աշխատանքային պայմաններում։ Ինքս այս ամենի ականատեսն եմ եղել, ինքս քանիցս բարձրացրել եմ մաքսային պահեստների անմխիթար պայմանների խնդիրը։ Ընդհանրացված մեղադրել մաքսավորներին 5-10 հազար դրամ վերցնելու մե՞ջ։ Այն մաքսավորներին, ովքեր մեզ հետ նպաստեցին հազարավոր դոլարներ կաշառք վերցնողներին համակարգից ճանապարհելո՞ւն։ Ազնիվ չէ: Ամեն ինչ հնարավոր է, չեմ բացառում, որ նման բացառություններ դեռ կան, նույնիսկ համոզված եմ, որ կան՝ դե, իհարկե, ոչ նման ծիծաղելի թվերով։ Սակայն կան բավականին լուրջ լծակներ, որոնցով նման դեպքերը բացահայտելն ու բացառելը հաշված օրերի խնդիր է։ Պրն. Բադասյան, թացը չորի հետ խառնելով, դուք ջուրն եք գցում նրանց, մեր և հենց Ձեր տարիների ձեռքբերումները։ Չի կարելի աշխատակցին կոտրել և նման կերպ տրորել։ Հ. Գ․ Պարեկների մեջ գտնվում են այնպիսիք, ովքեր վարորդներից գումար են վերցնում, նման դեպքեր պատմողներ էլ կան, ձերբակալվածներ էլ։ Հայտարարե՞նք, որ պարեկները գումար են վերցնում, ոչ, իհարկե, գտնենք այդ մի քանիսին, մաքրենք, և ազնիվների աշխատանքն էլ ջուրը չգցենք։ Իսկ մաքսային և հարկային ոլորտում չմտածված քայլերն ու անփորձ աշխատակիցները վտանգավոր են, քանի որ այստեղ մեկ երկու խցանումով չես պրծնի։ Այստեղ երկրի բյուջեի, ֆինանսական և ներդրումային մթնոլորտի անվտանգության խնդիր կառաջանա»։ Աղբյուրը` Սամսոն Գրիգորյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
15501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20000:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
369Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
847Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
429Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1123Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1034Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
901Երեկ, 14:24
