«Երեկ երկրի ղեկավարը պարգևատրում էր պատերազմում հաղթողներին, իսկ այսօր՝ հեծանվավազքի»․ Սենոր Հասրաթյան
![]() 400 Կիրակի, 29 մայիսի, 2022 թ., 11:24 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Այսօր դիտելով Սևանա լճի թերակղզում տեղի ունեցած «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը, ակամայից հիշեցի ուղիղ 28 տարի առաջ նույն վայրում նույն այս օրը կազմակերպված մեկ այլ պարգևատրման արարողություն: 1994թ. մայիսի 28-ին ՀՀ առաջին նախագահը «մարտական խաչ» շքանշաններով ու պետական և գերատեսչական մեդալներով էր պարգևատրում Արցախյան պատերազմում հաղթանակ տարած մի շարք զորահրամանատարների և զինվորների... Նվիրյալների, որոնցից ոմանք այսօր չկան, իսկ ոմանք էլ կան, բայց մարտաշարքում չեն... Զուգահեռում եմ տարիներ առաջ և տարիներ հետո նույն օրն ու նույն վայրում կատարվածը և համոզվում, որ մենք մեզնից այնքան ենք հեռացել, որքան հաղթանակն ու պարտությունը... Երեկ երկրի ղեկավարը պարգևատրում էր պատերազմում հաղթողներին, իսկ այսօր՝ հեծանվավազքի... Սա է մեր Հայրենիքի այսօրվա իրականությունը... Իրականություն, որն արդեն այլևս զարմանալի չէ...»։ Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
