Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դու հետ ես գնալու խորհրդարան, իսկ այդ մարդիկ ձերբակալվելու են». Սամսոնյան

«Դու հետ ես գնալու խորհրդարան, իսկ այդ մարդիկ ձերբակալվելու են». Սամսոնյան
167
Չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ., 00:30

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական ստորությունը գիտեք որն է:
Երբ դու ունես պատգամավորական անձեռնմխելիություն ու որոշում ես մի խումբ մարդկանց տանել պետական շենքեր գրավելու, ներխուժելու կամ այլ գործողություններ իրականացնելու: Հետո այդ մի խումբ մարդիկ ձերբակալվում են զանգվածային անկարգությունների համար և չի բացառվում, որ դատվեն, իսկ դու հետ ես գնալու պառլամենտ և վայելես քո անձեռնմխելիության մանդատը:
Եվ սա այն դեպքում, երբ դու արդեն համոզված ես նաև, որ իշխանափոխության մի գրամ շանս չկա:
Դե լավ, ամիսը մի երկու անգամ էլ սուր ելույթ կունենաս ամբիոնից, որ այդ մարդկանց հետ անարդար են վարվում, նրանց կհերոսացնես և այդպես օրերը կգլորվեն:
Այն ամենը, ինչ պետք է իմանալ խորհրդարանական ընդդիմության՝ իրենց քաղաքական գործիչ համարող տղաների և աղջիկների մասին»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան