Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«2018-ին ո՞վ Նիկոլին բերեց իշխանության»․ Ոսկան Սարգսյան

«2018-ին ո՞վ Նիկոլին բերեց իշխանության»․ Ոսկան Սարգսյան
256
Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 00:00

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Շարմազանով, 2018-ին ո՞վ Նիկոլին բերեց իշխանության
Է․ Շարմազանովը հայտարարել է, որ իրենք 4 տարի պայքարում են «սրանց դեմ», ով չի միանում իրենց պայքարին,կամա, թե ակամա դառնում է նիկոլական։ Այս խոսքերից շանտաժի հոտ է փչում։ Շարմազանով, ո՞վ բանտից վաղաժամ հանեց Նիկոլ Փաշինյանին, նրան տեղեկանք տվեց, որ 2012-ին դառնա ԱԺ պատգամավոր, ո՞վ էր «Ելք» դաշինքի քավորը, ո՞վ 2015-ին փոխեց սահմանադրությունը, ո՞վ դրժեց նոր սահմանադրության օրոք բարձր պաշտոններ չզբաղեցնելու խոստումը, ո՞վ Անգլիայից բերեց և նախագահ սարքեց նախկինում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված Արմեն Սարգսյանին, ո՞վ հրամայեց չձերբակալել Դիլիջանի թունելի մոտ արագաչափ փակած, հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող հանրային ռադիոյում ավերածություններ արած Նիկոլ Փաշինյանին։ Եվ վերջապես ովքե՞ր 2018-ի մայիսի 8-ին քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու օգտին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան