«Փաշինյանին իշխանության բերել է ո՛չ հայ ժողովուրդը, և ո՛չ էլ առավել ևս՝ Հանրապետականը». Շարմազանով
![]() 230 Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 10:24 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Նիկոլիզմի դեմ պայքարին զուգահեռ թեժ է պահվում «ովքե՞ր են բերել Նիկոլին» թեման՝ փորձելով «շառը գցել» ՀՀԿ-ի վրա։ Փաշինյանին իշխանության բերել է ո՛չ հայ ժողովուրդը, և ո՛չ էլ առավել ևս՝ Հանրապետականը։ Նրան իշխանության բերեցին այն արտաքին ու ներքին «ուժերը», ում մանիպուլյացիայի ու դրդման արդյունքում 2018-ի ապրիլին նաև «քաղաքական դաշտի» մի մեծ հատված «Սերժ ու ՀՀԿ էր մերժում»։ Հանրապետականին քննադատողնե՛ր, կարելի է իմանալ՝ ո՞ւր էիք դուք, երբ մեր «սև լենտերի և դագաղների» շքերթն էր իրականացվում ու մեր ընտանիքի անդամներին էին ահաբեկում։ Երևի շատերդ Նիկոլի կողքը Սերժի ու Հանրապետականի դեմ էիք պայքարում։ Ո՞ւր էին այսօր մեզ մեղադրողները, երբ 2018 ապրիլ-մայիսին ես ու իմ հանրապետական ընկերները խորհրդարանում «կռիվ էինք տալիս» Արցախ ու Հայաստան ունենալու համար։ Ասեմ՝ Նիկոլի թիմակիցների հետ գոռում էին՝«3 միլիոնը՝ ընդդեմ 55 հանրապետականների»։ Մարդ սխալական է, բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց ձեր «կերած բողկերը» մեզ մի վերագրեք։ Ուզո՞ւմ եք նիկոլիզմը գնա, միացեք պայքարին ընդդեմ նիկոլիզմի ու հանուն Արցախի ու Հայաստանի։ Կարող եք նույնիսկ կողքի հրապարակներում ինքնակազմակերպվել, բայց մի ասեք էլի՝ քանի Պողոսը կամ Մարտիրոսն այնտեղ է՝ չեմ գնա։ Դրանով դուք անուղղակի «ջուր եք լցնում նիկոլիզմի ջրաղացին»։ Նպաստեք Փաշինյանի քաղաքական հեռացմանը։ Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը։ Հ. Գ. Ես էլ, Հանրապետականն էլ սխալներ գործել ենք, բայց երբեք «ծնկի չենք եկել» թշնամի երկրի ղեկավադության առջև ու միշտ պահել ենք մեր «կարմիր գիծը»՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
