«Առաջարկել եմ հրավիրել փաստաթղթերի շուրջ բանակցած ԱԳ նախարարներին». Վահագն Ալեքսանյան
![]() 216 Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 12:06 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառումը․ «Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայանալ քննիչ հանձնաժողով և պատասխանել բանակցային պրոցեսի մասին հարցերին։ Նախ ասեմ, որ Օսկանյանին հրավիրելու նախաձեռնությունն իմն էր, քննիչ հանձնաժողովում բանակցային գործընթացի մասով անհրաժեշտ փաստաթղթերի և հրավիրյալների ցուցակի կազմման և դա հանձնաժողովին՝ քննարկման ներկայացնելու պարտականությունը վստահված է ինձ։ Առաջնորդվելով պարզ տրամաբանությամբ՝ առաջարկել եմ նախ ուսումնասիրել բոլոր բանակցային փաթեթները և հրավիրել այդ փաստաթղթերի շուրջ բանակցած ԱԳ նախարարներին և հեղինակություն վայելող փորձագետների։ Սա շատ ընդհանրական եմ ներկայացնում եղելությունը՝ խուսափելով հրապարակման ենթակա չհանդիսացող դետալներից։ Հիմա, եթե Հայաստանի Հանրապետությունում նախարար կամ թեկուզ նախագահ եղած մեկը կարող է մտածել, որ ինքը կարող է արհամարհել առաջնային մանդատի կրող ԱԺ-ում սահմանադրի սահմանած իրավունքով կազմված հանձնաժողովի հրավերը, ապա միանշանակ է, որ այդ մեկը փախչում է հենց սահմանադրին հաշվետու լինելուց, իսկ դա երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել։ Կարծում եմ՝ պետք է հնարավորինս շուտ մտածել հստակ իրավական մեխանիզմներով նմանօրինակ անպատասխանատու վարքագիծը կանխելու մասին։ Անձամբ իմ կարծիքով՝ ընդհուպ մինչև կարելի է քննարկել քննիչ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու համար որոշակի պատասխանատվության սահմանելու կամ հրաժարվողին հանձնաժողով բերման ենթարկելու տարբերակներ»։ Աղբյուրը` Վահագն Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
