44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար․ «Հրապարակ»
![]() 258 Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 09:36 «Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար։ Հանձնաժողովում հասկանում են, որ իրենք կզրոյանան, եթե հրավիրված նախկին պաշտոնյաները չգան։ Իսկ առաջին մերժումն օրերս են ստացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր էր ուղարկել։ Օսկանյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել չգնալ քննարկմանը։ Նախ՝ համոզված չէ, որ հանձնաժողովի նպատակներն անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս, թե հանձնաժողովը կարող է արդար լինել և օբյեկտիվ եզրահանգման գալ։ Իսկ իր պատասխաններից եզրակացությունը կարող է լինել միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ «Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու, հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու՝ Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։ Բանն այն է, որ օրենքը չի պարտադրում, որ հրավիրյալները ներկայանան քննիչ հանձնաժողով։ Օրինակ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին Յուրի Խաչատուրովը չներկայացավ։ Իշխանությունը մտահոգված է, որ այս իրավիճակում շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
