«Սա պետք է համարել այս պահի կարևոր ձեռքբերումներից մեկը». Էդգար Ղազարյան
![]() 379 Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 19:12 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆրանսիայի հրապարակի հերթական հաջողությունը Պաշտոնապես հայտարարվել է, որ 2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ։ Այդ ձևաչափի վերաբերյալ պայմանավորվածություններն ամրագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով։ Նախապես հայտարարվել էր, որ այդ օրը պետք է կայանար Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ նիստ, որոնք ձևավորվել են 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի որոշումներով՝ 2022 թվականի մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Փաստորեն, Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունն այս պահին տապալվել է, իսկ Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի կողմից նախընտրելի ձևաչափով և բովանդակությամբ գործընթացներ։ Սա պետք է համարել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պայքարի այս պահի կարևոր ձեռքբերումներից մեկը»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
