Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իշխանությունները կրկին չեն կարողացել իրականացնել պատշաճ աշխատանք պետական շահերն առաջ մղելու համար»․ Աշոտյան

«Իշխանությունները կրկին չեն կարողացել իրականացնել պատշաճ աշխատանք պետական շահերն առաջ մղելու համար»․ Աշոտյան
275
Շաբաթ, 11 հունիսի, 2022 թ., 21:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Անցնող շաբաթը նշանավորվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստով Երևանում։
Ավելորդ է կրկին հիշեցնել, թե նշանակություն ունի այդ կազմակերպությունը Հայաստանի համար և ինչ դիվանագիտական հնարավորություններ է ստեղծվում այն երկրի համար, որը և նախագահում է նման կառույցներում, և հյուրընկալում նման հանդիպումներ։
Նշվածս նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն ընդունեց համատեղ հայտարարություն, որում, սակայն չկա որևէ անդրադարձ Հայաստանի համար այս պահին կենսական նշանակություն ունեցող անվտանգային մարտահրավերներին։
Այսինքն, գործող իշխանությունները, բավարարվելով ներքին սպառմանը ուղղված մակերեսային հայտարարություններով, կրկին չեն կարողացել իրականացնել պատշաճ աշխատանք երկրի պետական շահերն առաջ մղելու համար։
Ինչքա՜ն ապիկար և ապաշնորհ պետք է լինել, որ հա՛մ նախագահել, հա՛մ հյուրընկալել, հա՛մ էլ ոչ մի բանի չհասնել»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան