«Լավրովը Փառուխը խառնել էր հայ-ադրբեջանական սահմանի ինչ-որ բնակավայրի հետ». Կիվիրյան
![]() 473 Երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ., 23:48 ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Հայաստանում Փառուխի վերաբերյալ ասել էր, որ թե ռուս զինվորականները և իրենց հայ ընկերներն այդ մասին լավ տեղեկացված են, որ ռուսական կողմը թեման պահում է իր առաջնահերթությունների շարքում: «Կան արդեն իսկ արդյունքներ իրավիճակի ապաէսկալացիայի տեսքով, և մենք ընկալում ունենք, որ սկսվող դելիմիտացիայի առարկայական գործընթացի շրջանակում այդ հարցերը դիտարկվելու են և անպայմանորեն լուծվելու»: Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքից հետո, սակայն, ռուսական կողմը խմբագրեց այս հայտարարությունը: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով՝ ո՞րն էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից այդ խմբագրման պատճառը: «Լավրովը, ակնհայտորեն, Փառուխը խառնել էր հավանաբար հայ-ադրբեջանական սահմանագծի ինչ-որ բնակավայրի հետ, որովհետև ցանկացած պարագայում պարզ է, որ Փառուխը որևէ կապ չունի դելիմիտացիայի հարցի հետ: Այսինքն, ինքը մտածել է, որ դա հայ-ադրբեջանական սահմանի որևէ բնակավայր է, և խոսքը դրա մասին է: Փառուխի խնդիրը կապված է Արցախի խնդրի հետ, ոչ թե՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի: Դրա հետ այն ընդհանրապես որևէ առնչություն չունի: Այլ պարագայում Լավրովի այդ սայթաքումը կարող էր ընդհանրապես ուշադրության չարժանարար և որևէ ուղղում էլ չգնար, բայց եթե մենք տեսնում ենք վերջին շրջանի իրադարձությունները, ակնհայտորեն, ռուսական կողմը դեռ պատրաստ չէ գնալ որևէ առճակատման այս տարածաշրջանում, դրա համար փորձում է ամեն կերպ իրավիճակը հարթեցնել, որպեսզի նոր էսկալացիայի օջախներ չլինեն: ՌԴ ներկայիս ուշադրության հիմնական կենտրոնն Ուկրաինան է, և ընդհակառակը, ակնհայտ է, որ ՌԴ հակառակորդներն են կողմնակից, որ ոչ միայն այս տարածաշրջանում, այլ նաև մի քանի այլ տարածքներում, որտեղ Ռուսաստանին հնարավոր է ներքաշել գործընթացների մեջ, տեղի ունենան սրացումներ»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ Լավրովի ասածի մեջ յուրահատուկ որևէ բան չկար: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
