«2018-ի ընդդիմադիր շարժումը կունենար նույն ավարտը, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար». Վ. Բալյան
![]() 246 Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 00:48 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմության գործողությունների այս արդյունքը միանգամայն կանխատեսելի էր, ինչի մասին հընթացս անդրադարձել եմ մեկ-երկու գրառումներով։ Քաղաքագիտությանը քամահրանքով վերաբերվելը մեր երկրում վատ ավանդույթ է դարձել՝ չնայած քաղաքականության մասին գիտությունը բառի ուղիղ իմաստով ճշգրիտ գիտություն է։ Ինչևէ, անհասկանալի է չարախնդանքը և հորթային հրճվանքը։ Ընդդիմության պայքարի այսպիսի արդյունքը ընդամենը հաստատում է շատերի կողմից դեռևս վիճարկվող հիպոթեզը, որ 2018 թվականի ընդդիմադիր շարժումը կունենար նույն ավարտը, ինչ ներկա և մինչև 2018 թվականի բոլոր ընդդիմադիր բողոքական ելույթները, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար։ Հայաստանում իշխանափոխություն, թե հեղափոխություն, ինչպես ուզում եք կոչեք, անհնար է, եթե գործող իշխանությունը պահպանում է կոերսիվ վերահսկողությունը պետական հարկադրական ապարատի նկատմամբ։ Հիմա կարող են բազմաթիվ հեքիաթներ պատմել, թե 2018 թվականին Սերժ Սարգսյանը կորցրել էր այդ վերահսկողությունը, այդ պատճառով էլ հրաժարական տվեց։ Չի եղել այդպիսի իրավիճակ, հարկադրական ապարատը ամբողջությամբ վերահսկվում էր այդ ժամանակ իշխողների կողմից։ Հարց՝ ուրեմն ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց և հանձնեց իշխանությունը։ Ես, իհարկե, ունեմ պատասխան, բայց առաջարկում եմ քննարկել»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
