Դատարանն անցավ դռնփակ ռեժիմի
![]() 213 Երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ., 14:54 Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի մեկնարկին, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարան է ստացվել Արմեն Գևորգյանի՝ երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը։ Դանիբեկյանը նշեց, որ նախ կանցնեն ապացույցների հետազոտությանը, ապա օրվա ավարտին դատարանը կքննի միջնորդությունը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ դատարանը, չգիտես՝ ինչու, միջնորդությունները միշտ նախատեսում է քննել տվյալ օրվա դատական նիստի ավարտին և նշեց, որ իրենք ունեն ևս մեկ միջնորդություն՝ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ այդ միջնորդությունը ևս կքննվի օրվա ավարտին։ Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ Արմեն Գևորգյանն օգտվում է անձեռնմխելիությունից և պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը չպետք է նստի և լսի, թե ով ինչ ապացույցներ է ներկայացնում։ Պաշտպանը միջնորդեց դռնփակ նիստ անցկացնել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները քննարկվում են դռնփակ, ուստի դատարանն անցնում է դռնփակ նիստի։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
