Իշխանությունները մոռացել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, կարելի է ասել, մղվել է երկրորդ պլան, և օրենքների մոտարկումը դանդաղել է: Ինչպես հայտնի է, 2021թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ից:
Բարեփոխումների օրակարգը ներառում է մոտ 30 ոլորտ և ունի 350 գործողություն, որոնք պետք է այդ երեսուն ոլորտները մոտեցնեն եվրոպական չափանիշներին, սակայն Թերթը տեղեկացավ, որ եվրոպական չափանիշներին մոտարկման գործընթացը դանդաղել է: Դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, այժմ փորձագիտական խումբ է սկսելու գործել՝ փորձելով ակտիվացնել այդ գործընթացը:
Փորձագիտական խմբում ներգրավված են լինելու նաև ներկայացուցիչներ Եվրոպայից և սկսելու են անցկացնել թրեյնինգներ համապատասխան կառույցների ներկայացուցիչների շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ կազմակերպել այդ գործընթացը: Թե որքանով այդ ամենն այժմ կհաջողվի, դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, որ «նախկինների» օրոք ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը, որի մասին հաճախ բարձրաձայնում և որը կարևոր են համարում իշխանությունները, մղել են երկրորդ պլան և չեն զբաղվում դրանով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
2601:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
83Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
87Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
87Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
72Երեկ, 22:18
«Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 21:31
«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
95Երեկ, 21:18