«Ողջ քաղաքական միջավայրն անտրամաբանական վախի մեջ է ռուսներից». Արման Բաբաջանյան
![]() 227 Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 17:18 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Դատելով խորհրդարանական խմբակցությունների՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու մասին արձագանքների բովանդակությունից, կարող ենք հաստատապես փաստել, որ մեր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին իրական ընդդիմության կարիք ունի։ Ժամանակն է, որպեսզի ժողովրդավարական ուժերը հանդես գան, մեր ժողովրդին ներկայացնեն իրական քաղաքական խնդիրներ՝ Հայաստանի մարտահրավերների և ճգնաժամից դուրս գալու համար լուծումների մասին։ Պատերազմում պարտության պատճառների, դրանց լուծման ուղիների, Հայաստանի արտաքին, պաշտպանության ու անվտանգության խնդիրների, ռազմական շինարարության, սպառազինման ծրագրերի, ռազմական դոկտրինի, ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի տնտեսական ու ռազմական մրցունակության, Հայաստանի անկախության ու ինքնիշխանության և դրանք պաշտպանելու վերաբերյալ։ Հայկական հանրությունը քաղաքական, բարոյական և հոգեբանական պարալիզի է ենթարկվել։ Ողջ քաղաքական միջավայրն անտրամաբանական վախի մեջ է ռուսներից, թուրքերից, ադրբեջանցիներից, ու ցանկացած այլ մեկից, որն ուզում է մեզ հետ գործ ունենալ։ Վախենում ենք զինվել, ռազմավարություն մշակել, ենթակառուցվածք ստեղծել, երկիր պաշտպանել։ Հայաստանն աշխատում է ռեակտիվ ռեժիմով, իներցիայով։ Սա պետք է փոխվի՝ այս ռազմավարական պարալիզը պետք է հաղթահարվի, Սփյուռքի մտավոր և նյութական ռեսուրսը պետք է մեկ առ մեկ գնահատվի, հրավիրվի Հայաստան և ծառայեցվի հանրային-պետական ռեաբիլիտացման նպատակին։ Կառավարությունը պետք է միանշանակ ու աներկբա հայտարարի որ՝ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չեն։ Կենսականորեն անհրաժեշտ սահմաններում Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի են Բոլոր կուսակցությունները պետք է սատարեն այդ հայտարարությանն ու իրենց քաղաքական պայքարն ուղղեն դրանց իրականացման նպատակին՝ հենց վերոնշյալ հարցերում մրցակցելով իշխանության հետ»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
