«Ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել»․ Նիկոլ Փաշինյան
![]() 1141 Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 15:48 «Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»,- այսօր՝ Ազգային ժողովում Բյուջե-2021-ի կատարողականի քննարկման իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս նպատակի համար արմատական ընդդիմությունը, որ 1998-2018 թթ․ եղել է իշխանության ղեկին և ԼՂ հարցի բանակցային գործընթացի պատասխանատուն է հանդիսացել, փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանությունների տարիներին առաջնորդվել են Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում կարգախոսով ու ռազմավարությամբ և քանի որ այս իմաստով մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել»,- նշեց նա։ «Այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»,- հայտարարեց վարչապետը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
