Իտալիան կկարողանա ձմեռն անցկացնել առանց ռուսական գազի. #Eni

Իտալիան կկարողանա գոյատևել գալիք ձմռանն առանց Ռուսաստանի գազի, եթե վառելիքի մատակարարումները դադարեցվեն։ Այսպիսի հայտարարություն է արել իտալական Eni էներգետիկ ընկերության ղեկավար Կլաուդիո Դեսկալցին։
Նրա խոսքով՝ երկիրը պատրաստ չէր լինի այդ իրավիճակին, եթե Մոսկվան հիմա դադարեցներ մատակարարումները: Սակայն 2022-2023 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածին Իտալիան արդեն պատրաստված կլինի։
«Մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում։ Հնարավոր է, որ Իտալիայում բարձր տագնապի վիճակ և որոշ սահմանափակումներ մտցվեն»,- Դեսկալցիի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։
Էներգետիկ ընկերության ղեկավարն ընդգծել է, որ այս պահին երկրում պաշարների մակարդակը կազմում է 54 տոկոս։ Մինչև հոկտեմբեր Իտալիան պետք է 70-80%-ով լրացնի պահեստը։ Տեղական կառավարությունը, ասել է Դեսկալցին, քայլեր է ձեռնարկում ձմեռը հաղթահարելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Գազպրոմը» Eni նավթագազային խմբին մատակարարելու է իտալական կողմի պատվիրած գազի միայն 65%-ը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
394Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
252Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
186Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
61126.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60924.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
183723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70722.10.2026, 02:06