«Դավիթ Բաբայանի ճշմարիտ արձանագրումը՝ ի պատասխան փարիսեցիական պնդումների»․ Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ճշմարիտ արձանագրումը՝ ի պատասխան այն բարձրագոչ, իրականում փարիսեցիական պնդումների, թե «խաղաղության դարաշրջանի» կողմնակիցները, թեև նշաձող են իջեցնում, բայց պայքարում են Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության համար.
«Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան։ Որպես համեմատություն կարելի է բերել նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ բանտարկյալները նույնպես իրավունքներ ու ազատություններ ունեին։ Օրինակ՝ նրանք կարող էին օրական 2 րոպե քնել, երազներ տեսնել։ Բայց արդյո՞ք դա երաշխավորում էր նրանց ապահով ապագան։ Դա երաշխավորում էր նրանց մահապատժը, գազախցիկները, հյուծվածությունը։ Ահա թե ինչ է մեզ սպասում: Այսինքն՝ մեր անվտանգության ու ազատությունների հարցերն ու շրջանակները գործնականում չեն տարբերվելու անվտանգության ու ազատությունների այն շրջանակներից, որոնք ունեին Օսվենցիմի և Բուխենվալդի բանտարկյալները»»:

Խորամանկ լուծում են գտել․ «Հրապարակ»
2109:30
Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. «Հրապարակ»
1109:24
Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
3909:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
3809:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
11401:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
11500:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18800:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11500:18