Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը. «Հրապարակ»
![]() 251 Շաբաթ, 25 հունիսի, 2022 թ., 11:00 «Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի և սպառազինությունների գնման գործընթացը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օրերս ավարտվել է զենքի գնումների համար հայտարարված մրցույթը: Զենք ներկրելու հարցում լուրջ դժվարություններ ունեցող իշխանությունները փորձել են ընդլայնել զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների շրջանակը և առաջարկել են տենդերին մասնակցել մեծ թվով կազմակերպությունների, որոնք այս կամ այն չափով համապատասխանում են մրցույթի չափանիշներին: Մոտ 30 ընկերության ուղարկվել են տենդերի փաթեթները, խնդրել-համոզել են, որ մասնակցեն մրցույթին, սակայն արդյունքում տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի ընկերությունը: Բանն այն է, որ ցանկությունը դեռ քիչ է, պետք է համապատասխան կապեր ու հնարավորություններ ունենալ՝ զենք ներկրելու համար: Ի դեպ, Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, նա անցնում է Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը մարտի 14-ին փոխվեց՝ գրավի դիմաց ազատ արձակեցին, որպեսզի զենքի մատակարարման գործընթացը մտնի բնականոն հուն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
