«Տղերքն ասացին՝ 7 ժամ է տևել Ջհանգիրյանի օպերացիան». Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»
![]() 359 Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ պարզվեց, որ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության հերոս Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի և վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց նրան փոխարինելու գնացած ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը, որը չգիտեր՝ արդեն վիրահատե՞լ են, թե՞ դեռ պիտի վիրահատեն Ջհանգիրյանին։ Դրանից հետո մամուլում արագ տեղեկություն տարածվեց, թե Ջհանգիրյանը, իրականում, գնացել է վիրահատության, որպեսզի հետո «վատառողջ լինելու հիմքով» հրաժարական տա և դուրս գա ԲԴԽ-ից։ ԲԴԽ-ից երեկ չէին ասում, թե որ հիվանդանոցում է Ջհանգիրյանը, ինչ առողջական խնդիր ունի, ինչն են վիրահատել, ասում էին՝ բժշկական գաղտնիք է։ Մենք, սակայն, պարզեցինք, որ Գագիկ Ջհանգիրյանի մոտ ողնաշարի ճողվածք՝ «գրիժա» կա, նոր բան չէ, և նրա վիրահատությունը վաղուցվանից էր ծրագրված: Նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ավելին, նրան հիվանդանոցում տեսել են ՀԱԿ անդամ, Ջհանգիրյանի երբեմնի թիմակից ու մտերիմ Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի հետ, և մարդկանց թվացել է, թե Հակոբյանն է ուղեկցում Ջհանգիրյանին։ Մենք զանգահարեցինք Հակոբ Հակոբյանին՝ հասկանալու, թե ինչպես է անցել վիրահատությունը, ինչ կարող է ասել Գագիկ Ջհանգիրյանի առողջական վիճակի մասին և ինչու է հենց ինքն ուղեկցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին։ Բայց պարզվեց՝ չի ուղեկցել, այլ իր առողջական խնդիրներով դիմել է «Արմենիա» ԲԿ, և այնպես է ստացվել, որ Ջհանգիրյանի հետ միաժամանակ է հետազոտություն անցել, հիմա էլ կողք-կողքի պալատներում պառկած են։ Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
