«Ձեզ եմ ընտրելու հենց նրա համար, որ դուք կին եք»․ Վիլեն Գաբրիելյան
![]() 239 Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 16:48 «Հայաստանում իրավապահ և ուժային համակարգերը բավականին կարծրատիպային են, օժտված են յուրայինությամբ, գործում են իներցիայով և ոչ պատշաճ արագությամբ» -Աժ ամբիոնից դատաիրավական համակարգի մասին այսպիսի գնահատական է տվել ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյան Գլխավոր դատախազի ընտրության համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Վերջինիս համոզմամբ՝ այս իրաիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ համակարգերը ձևավորվում են խարխլված սկզբունքների, տարիների ընթացքում կարծրացած արատավոր բարքերի հիման վրա: «Ըստ այդմ՝ իմ կարծիքով այդ համակարգերում ներսից մարդ նշանակելը, հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո, նպատակահարմար չէ: Տվյալ համակարգերը արդյունավետ կարող են կառավարել և բարեփոխել այն մարդիկ, ովքեր համակարգից դուրս են, պրոֆեսիոնալ են, ունեն տեսլական, նաև կամք ու վճռականություն՝ այդ տեսլականները իրագործելու, ինչպես նաև մի նրբություն՝ տվյալ համակարգի կողքից նայելու ունակություն ունեն, որի մասին նաև տիկին Վարդապետյանն է նշել, ինչը շատ եմ ողջունում։ Ես տիկին Վարդապետյանին ընտրելու եմ, որովհետև նրան համարում եմ պրոֆեսիոնալ, ընտրելու եմ իր մարդկային որակների համար, կներեք, բայց պետք է ասեմ՝ նաև նրա համար, որ կին է,որովհետև Հայաստանում կանայք ավելի քիչ կոմպրոմիսային են, քան տղամարդիկ»,- նշեց պատգամավորը: Գաբրիելյանն իր խոսքը եզրափակեց շեշտադրումով, որ իրեն իրավունք է վերապահելու արդարացի քննադատություն հնչեցնելու, որպեսզի Վարդապետյանն իր գործառույթներում լինի մաքսիմալ արդյունավետ, արդար և հավատարիմ մնա իր իդեալներին, սկզբունքներին՝ հանուն արդարադատության, հանուն Հայաստանի Հանրապետության: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
