Արթուր Խաչատրյանը ևս հրաժարվեց պաշտոնից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ՔՊականները հերթական հարվածը հասցրեցին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և հայոց պետականության։ Խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Որոշումներն ընդունվեցին միաձայն՝ Սովետական Միության ամենանողկալի ավանդույթներին համահունչ։
Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատվածը կորցնելու վտանգի առաջ, երբ հայոց պետականության ինքնիշխանության ոչնչացման ռեալ վտանգ կա, երբ ոսոխը մեզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մեզ իրենց արշինով չչափեն։ Թող հույս չունենան, որ մեր ընկերներին պաշտոնից, իսկ շատերին նաև ազատությունից, զրկելով նրանք կկասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյության, հայոց պետականության համար պայքար է, այլ ոչ թե պաշտոնի ու պարգևավճարների։
Որևէ պաշտոնի, որ երբևիցե զբաղեցրել եմ, վերաբերվել եմ ամենայն լրջությամբ, բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ՝ ներդնելով ամբող գիտելիքներս ու եռանդս։ Սակայն, քաղաքական այս տրագիկոմիկ իրավիճակում քաղաքական պաշտոն զբաղեցնելն այլևս անթույլատրելի եմ համարում։ Ըստ այդմ, սույնով հայտարարում եմ, որ այսօրվանից վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը»։

«Ալիևը շարունակում է խոսել, թե պատերազմում միայնակ է հաղթանակի հասել»․ Տիգրան Աբրահամյան
210:12
«ԱՄՆ ռազմածովային ուժերը 1000 կմ հեռացել են Իրանի ափերից». ԻՀՊԿ
11909:01
«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
11303:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
18901:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
143Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
271Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
274Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
272Երեկ, 10:06