«Օտար քայքայիչ գործունեության դեմ պայքարի կոչված ինստիտուտը քայքայում է պետության հիմքերը»․ Սարո Սարոյան
![]() 361 Կիրակի, 03 հուլիսի, 2022 թ., 03:06 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի գրառումը. «Ինչպե՞ս են աշխատում օտար հատուկ ծառայությունները։ Ենթադրենք, իրենց ներազդեցության գոտում գտնվող մի երկրում պետականության հիմքերը պետք է խարխլեն։ Դրա համար հարկ է ներազդել այդ պետության հանրային գիտակցության վրա՝ վերափոխելով այդ հանրության միավորիչ գաղափարները՝ դրականից բերելով բացասականի։ Այսինքն՝ այլ երկրների հանրություններին համախմբող գաղափարները ոչ թե մարտահրավեր են դառնում օտար հատուկ ծառայությունների համար, այլ հնարավորություն՝ հասնելու սեփական խնդիրների լուծմանը։ Հայ հանրության համար բանակը եղել է սրբազնացված մի գաղափար։ Բանակի սպաների ու զինծառայողների կողմից պետական դավաճանության դիմելու երևույթը տաբուավորված ու անընկալելի մի բան է դիտվում հանրության կողմից։ Հենց այդքանով այն հետաքրքիր է օտար որոշ հատուկ ծառայությունների համար։ Կարելի է պայքարել ոչ թե, որ քիչ բռնեն հայրենիքի դավաճաններին, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ հակառակը՝ բռնեն շատ, ու դա դառնա մեխանիզմ բանակի գաղափարը հայ հանրության մեջ ոչնչացնելու համար։ Միաժամանակ դա դառնա մեխանիզմ հայ զինվորականության մոտ սեփական ծառայության հանդեպ հակակրանք առաջացնելու համար։ Այսօր հայկական բանակն ուղղակիորեն ոչնչացվում է ու ոչնչացվում է հենց իմ նշած մեխանիզմով՝ քայքայելով ազգի գաղափարական հիմքերը։ Այն է՝ ԱԱԾ-ի պետական դավաճանության բացահայտման կարևոր գործառույթը կենսագործելու միջոցով ոչ թե ոչնչանում են դավաճանները, այլ՝ հայ հանրության սրբազնացված միավորիչ գաղափարները։ Ու դա արվում է ազգային անվտանգության մարմինների գործունեության քողի տակ, ովքեր պայքարում են իբրև թե օտար քայքայիչ գործունեության դեմ։ Օտար քայքայիչ գործունեության դեմ պայքարի կոչված ինստիտուտը ուղղակիորեն քայքայում է պետության ու հանրության հիմքերը։ Սա է կատարվում Հայաստանում»։ Աղբյուրը` Սարո Սարոյան |

«Մոտ 7 միլիոն իրանցիներ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը»․ Ղալիբաֆ
17220:12
«Այս դատավճիռ-հաշվեհարդարն ի ցույց է դնում արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան»․ Հակոբ Բադալյան
14420:06
Սպարտակ Ղուկասյանին բանտային կալանքից ուղարկել են տնային կալանքի
10919:54
«Եթե մի քանի մոլագար պատարագի ընթացքում ինձ քաշկռտելով մի կողմ հրեին, նույնն էի անելու»․ Թովմաս Առաքելյան
12019:30
«Նամակներ ենք հղել ՄԱԿ-ին. Դավիթը կարող էր մեզ հետ պատրաստվել Վերջին զանգին». Հենրի Էլբակյան (տեսանյութ)
13218:12
«Օտար հեռուստաալիքներում Հայաստան ես ներկայացնում թրքական լաթերով, ու դեռ գլուխ գովում». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
19917:42
Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (տեսանյութ)
12817:18
«Մեզ մեղադրում են ահաբեկչության և իշխանության զավթման մեջ նրանք, ովքեր ահաբեկիչ ու իշխանություն զավթածներ են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
15017:12
