ԼՂ որոշ տարածքներ` այդ թվում Հադրութը և Շուշին, ենթարկվել են հայաթափման․ ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
![]() 638 Չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ., 21:18 Հուլիսի 5-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտագոհություն է հայտնել 2020թ․ աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների առնչությամբ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ՝ այդ թվում Հադրութը և Շուշին, ենթարկվել են հայաթափման։ ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, ընդգծել է, որ բնակչության բռնի տեղահանման արդյունքում լուրջ վտանգ է սպառնում նաև նրանց մշակութային ժառանգությանը, որն անհնար է փոխանցել կամ ապահովել դրա կենսունակությունն ու պահպանումը։ Ամփոփելով ելույթը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ուշադրության կենտրոնում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
