«Նիկոլ Փաշինյանը ողջ պետության ներուժը կենտրոնացրել էր Ծառուկյանի հետապնդման գործին». Րաֆֆի Ասլանյան
![]() 293 Հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ., 13:06 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունն ապօրինի փակելու համար պետական բյուջեի միջոցներից պետք է տուրքի գծով հատուցվի 4 միլիարդ ՀՀ դրամ։ Մի կողմ թողնենք այն, որ խաղատան չգործելու արդյունքում ստացվում է, որ հարկային մասով պետությունը կրել է զգալի կորուստներ, աշխատակիցները շուրջ երկու տարի անգործ են մնացել և այլն։ Իսկ ո՞վ է քրեաիրավական պատասխան տալու 4 միլիարդ դրամ պետական միջոցների ուղղակի վատնման համար՝ ֆինանսների նախարա՞րը, ում որոշմամբ պարզվում է անօրինական կերպով փակվել է գործող, պետական բյուջե միլիարդավոր դրամի հարկեր վճարող խաղատունը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ով, իր քաղաքական շահերից ելնելով, ողջ պետության ներուժը 2020 թվականի այդ օրերին կենտրոնացրել էր Գագիկ Ծառուկյանի հետապնդման գործին՝ անտեսելով նաև վերահաս պատերազմը, որին ակտիվորեն նախապատրաստվում էին թշնամի երկրները։ Եվ հետո՝ անամոթաբար խոսում են այլոց թալանից...»: Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
