«Պատգամավորների պարգևավճարներն անօրինական են». Արսեն Բաբայան
![]() 247 Հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ., 20:06 «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի գրառումը․ «Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե Այս մասիմ շատ եմ խոսել: Վերջին օրերին մամուլում նկատեցի, որ կրկին ՔՊ պատգամավորները պարգևավճարներ են ստացել: Լրատվականը տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ԱԺ նախագահի կարգադրության մեջ գրված պատգամավորներին, բայց աշխատակազմը պարգևատրել է միայն ՔՊ պատգամավորներին: Պատճառն այն է, որ ԱԺ նախագահի կարգադրությունն ունի նաև հավելված, որտեղ թվարկված են պարգևատրվող պատգամավորների անունները, որը, սակայն ԱԺ ղեկավարությունն ապօրինաբար չի հրապարակում: Օրենսդրության համաձայն այդ կարգադրությունն ուժի մեջ է մտնում միայն դրա ամբողջական հրապարակումից հետո և որից հետո է միայն թույլատրվում կատարել պարգևավճարների փոխանցումը: Այս իշխանության ամբողջ ժամանակահատվածում այդ հավելվածները չեն հրապարակվել, ուստի՝ պարգևատրման կարգադրություններն ուժի մեջ չեն մտել, հետևաբար՝ չէր կարող կատարվել պարգևավճարների փոխանցում: Այս իշխանության հեռացումից հետո (երբ էլ դա լինի) նոր իշխանությունը պարտավոր կլինի նաև ընթացք տալ այս ապօրինությանն ու ամբողջությամբ վերականգնել պետության բյուջեից յուրացված մասը»: Աղբյուրը` Արսեն Բաբայան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
