Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիները չեն կարող այդ անցակետերով անցնել». Նաիրի Հոխիկյան

«Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիները չեն կարող այդ անցակետերով անցնել». Նաիրի Հոխիկյան
255
Հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ., 21:11

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հանձնարարել է աշխատել Թուրքիայի գործընկերների հետ՝ սահմանի բացման ուղղությամբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։
Ուշադրություն, բանալի արտահայտությունն այստեղ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։
Դիվանագետ Էդգար Ղազարյանը իրավացիորեն հարց է տալիս՝ ո՞ր երրորդ երկրի մասին է խոսքը՝ Սինգապուրի՞, Թայվանի՞, գուցե Նոր Զելանդիայի՞։
Ընդհանրապես, արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիները չեն կարող այդ անցակետերով անցնել»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան