Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են շատ հարցերում տեղի տալ Մոսկվայի և Բրյուսելի պահանջներին»․ քաղաքագետ

«Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են շատ հարցերում տեղի տալ Մոսկվայի և Բրյուսելի պահանջներին»․ քաղաքագետ
305
Կիրակի, 10 հուլիսի, 2022 թ., 22:18

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. «Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են շատ հարցերում տեղի տալ Մոսկվայի և Բրյուսելի պահանջներին՝ իհարկե, հընթացս փորձելով՝ ա) խուսանավել աշխարհաքաղաքական երկու կենտրոնների միջև և բ) ամեն դեպքում փորձել որոշակի դիվիդենտներ քաղել իրենց պարտադրված բանակցային օրակարգից։
Դրան զուգահեռ թե՛ Երևանը և թե՛ Բաքուն սեփական ծրագրերն ու երազանքները ունեն, որոնք, կարծես, քննարկվում են բացառապես երկկողմ շփումների ընթացքում։ Այսիքն՝ առանց միջնորդների։ Իսկ սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան և բրյուսելյան հարթակներին զուգահեռ կայանում է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների երրորդ՝ ուղիղ շփումների ֆորմատը։
Թե որքանով են ազդում աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների վրա այդ ֆորմատում, հիմա դժվար է հստակ ասել։ Բայց, որ նման ազդեցություն կա, ակնհայտ է»։