«Իսկ Ադրբեջանը համաձա՞յն է, որ իր քաղաքացիները Թուրքիա մեկնեն-վերադառնան Հայաստանի տարածքով»․ Աթանեսյան
![]() 275 Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 10:06 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Նախ՝ փորձագիտական, ապա քաղաքական որոշակի շրջանակներից «հայտնագործություն արվեց»․ երրորդ երկրների քաղաքացիների համար «հայ-թուրքական սահմանը բացում են, որպեսզի ադրբեջանցիները Հայաստանով Թուրքիա գնան-գան, թուրքերը՝ Ադրբեջան, Հայաստանը վերածվում է միջանցքի»։ Նախ, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչված սահման չունեն։ Երկրորդ, իսկ Ադրբեջանը համաձա՞յն է, որ իր քաղաքացիները Թուրքիա մեկնեն-վերադառնան Հայաստանի տարածքով։ Չէ՞ որ նույն շրջանակները նաև Ալիևի անունից ասում են, որ Ադրբեջանը «սուվերեն միջանցք է ուզում, չստանալու դեպքում՝ սպառնում նվաճել պատերազմով»։ Իսկ Հայաստանի տարածքով Թուրքիա մեկնել-վերադառնալը ենթադրում է սահմանային, մաքսային որոշակի ընթացակարգեր։ Իսկ գուցե դա բոլորովին ա՞յլ երրորդ երկրի է ձեռնտու։ Բայց այդ մասին ոչ ոք չի խոսում։ Կամ ձեռնտու չէ, կամ անվտանգ չէ՞»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
