Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ընդդիմության հանրահավաքը հետաձգվում է՝ սպասվող աննախադեպ շոգերի պատճառով

Ընդդիմության հանրահավաքը հետաձգվում է՝ սպասվող աննախադեպ շոգերի պատճառով
222
Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 13:48

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է. «Սիրելի հայրենակիցներ,
Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:
Մենք քննարկել ենք այդ առաջարկը և որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:
Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։
Հանդիպում ենք հուլիսի 29-ին՝ ուրբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։
Աստծով, ոգով, մինչև վե՛րջ»։

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան