Թեհրանում ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը
![]() 234 Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 16:18 Թեհրանում Իրանի և Թուրքիայի առաջնորդներ Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Սադաբադ պալատում հանդիպումներն ու խորհրդի նիստը ընթանում են մամուլի համար փակ ֆորմատով։ Խորհրդի նիստին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունները։ Նիստի արդյունքում նախագահների ներկայությամբ նախատեսվում է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։ Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստից առաջ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Էրդողանը հանդիպել է նաև Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիին: Թեհրան մեկնած թուրքական պատվիրակության կազմում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն, առևտրի նախարար Մեհմեթ Մուշը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
