Ոսկու էմբարգո և անձնական սահմանափակումներ. հակառուսական պատժամիջոցների 7-րդ փաթեթը

Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ՝ ոսկի, Սոբյանին, Բեզրուկով...
Եվրոմիության արտգործնախարարների խորհուրդը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ռուսաստանին սպասում է ոսկու էմբարգո, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցներին՝ անձնական պատժամիջոցներ։
Գործակալության տվյալներով՝ Սբերբանկի նկատմամբ պատժամիջոցները կընդլայնվեն, ռուսական ոսկու նկատմամբ էմբարգո կսահմանվի, երկակի նշանակության ապրանքների ցանկը կընդլայնվի։
Նախատեսվում է ընդլայնել անձնական պատժամիջոցները։ Եվրոմիության «սև ցուցակում» կընդգրկվեն Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը՝ պատժամիջոցների տակ գտնվող բանկերին սատարելու՝ օլիգարխներին ուղղված կոչի համար, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մտերմության համար։ Պատժամիջոցների ցանկում են նաև «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության» (UMMC) գործադիր տնօրեն Անդրեյ Կոզիցինը: Անձնական պատժամիջոցներ կկիրառվեն «Գիշերային գայլեր» հեծանվային ակումբի ղեկավարների և երկու ժողովրդական արտիստների՝ Սերգեյ Բեզրուկովի և Վլադիմիր Մաշկովի նկատմամբ՝ Ուկրաինայի պատերազմին աջակցելու համար։
Ընդհանուր առմամբ, ցուցակում կներառվեն ութ իրավաբանական և 47 ֆիզիկական անձինք, հիմնականում զինվորականներ և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանին աջակցող անձինք։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է հաստատվել արդեն չորեքշաբթի։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
230Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
53513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
160713.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
58912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
100511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
158011.08.2026, 21:04