«Հյուսիսային հոսք»-ը կվերսկսի գազի մատակարարումը

«Հյուսիսային հոսքի»-ով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին՝ հուլիսի 21-ին՝ պլանային տեխսպասարկման ավարտից հետո: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Սպասվում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին՝ հուլիսի 21-ին, պլանային տեխնիկական սպասարկման ավարտից հետո»,- հայտնել է գործակալությունը։
Միաժամանակ, ըստ աղբյուրի, գազատարը չի վերսկսի աշխատանքն ամբողջ հզորությամբ, այլ այն նույն մակարդակով, ինչ եղել է մինչև հուլիսի 11-ը։
Այս հրապարակումից հետո գերմանական Uniper կոնցեռնի բաժնետոմսերը թանկացել են 11,6 տոկոսով։
Հուլիսի 11-21-ը «Հյուսիսային հոսքի» շահագործումը դադարեցվել է տեխսպասարկման նպատակով: Գազատարն ապահովում է վառելիքի հիմնական հոսքը դեպի Եվրոպա։
Միաժամանակ, հունիսի կեսերից առաքումները կատարվում էին սահմանափակումներով՝ առավելագույն հզորության 40 տոկոսի մակարդակով։ «Գազպրոմը» դա բացատրել է գերմանական Siemens ընկերության տուրբինների վերանորոգման գործընթացի ձգձգմամբ։ Դրանք օգտագործվել են Պորտովայայի կոմպրեսորային կայանում՝ գազը խողովակներ մղելու համար։ Ստեղծված իրավիճակը Եվրոպայում մտավախություն է առաջացրել, որ տեխնիկական սպասարկման ավարտից հետո ռուսական օպերատորն ընդհանրապես չի վերսկսի մատակարարումները գազատարով։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
133Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
129Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
117516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
101815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
147513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
182310.11.2026, 19:37