«Իրաքում բողոքի գործողությունների թիրախ են դարձել գրեթե բոլոր թուրքական ներկայացուցչությունները»․ իրանագետ
![]() 250 Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 21:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իմ ալիքում գրել է․ «Այն լայնածավալ ընդգրկումը և օպերատիվությունը, որով իրանական ԶԼՄ-ները տարածում են Իրաքի տարբեր քաղաքներում ծայր առած հակաթուրքական բողոքի գործողությունների մասին տեղեկատվությունը, չի կարելի այլ բան անվանել, քան լրատվական աջակցություն։ Ի դեպ, Իրաքում բողոքի գործողությունների թիրախ են դարձել գրեթե բոլոր թուրքական ներկայացուցչությունները, իսկ հեղինակավոր շիա առաջնորդ Մուկթադա ալ-Սադրը Թուրքիայի հասցեին հանդես է եկել ծայրահեղ կոշտ հայտարարություններով, որոնք սոցցանցերի իրաքցի որոշ օգտատերեր գնահատել են պաշտոնական Անկարայի դեմ «պատերազմի կոչ»։ Իրաքցի ցուցարարարների բողոքի գործողությունները և թուրքական ներկայացուցչությունների վրա հարձակումները սկսվել են այն բանից հետո, երբ Իրաքի Քրդստանի տարածաշրջանում թուրքական հրետանու հարվածներից զոհվել են մոտ մեկ տասնյակ խաղաղ քաղաքացիներ։ Թուրքական պաշտոնական շրջանակները հերքում են, որ քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձած հարվածները հասցրել է Թուրքիայի զինուժը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
